«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղը։
««Բարսելոնայի» անհատականությունը երբեք չի փոխվում, քանի որ ակումբը հստակ ոճ ունի։ Չավին լավ է ձուլվել այդ ոճին, և թիմը նրա գլխավորությամբ զգալի լավն է դարձել։
Նրանք լիարժեք թիմ են, որը լավ է խաղում։ Կարծում եմ՝ Չավին լավ աշխատանք է անում։ Իմ կարծիքով՝ ֆուտբոլը մի ոճ չէ։ Ես ուզում եմ, որ իմ թիմերը տարբեր ինքնություն ունենան։ Ես միշտ փորձել եմ այնպիսի ոճեր օգտագործել, որ իմ խաղացողներն իրենց հարմարավետ զգան»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։