Լա լիգայի 29-րդ տուրում այսօր՝ մարտի 20-ին, մրցում են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։
Կատալոնական ակումբը վերջին 6 խաղերում չի կարողացել հաղթել «Ռեալին» (4 պարտություն, 2 ոչ-ոքի):
Վերջին անգամ «Բարսելոնան» «սերուցքայիններին» հաղթել է 2019-ի մարտին։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով, միակ գոլը հեղինակել է Իվան Ռակիտիչը։
























































