Կալյարիի «Ունիպոլ Դոմուս» մարզադաշտում կայացել է Ա Սերիայի 30-րդ տուրի խաղը «Կալյարիի» և «Միլանի» միջև:
Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 1-0 հաշվով նվազագույն հաղթանակով: Միակ գնդակը 59-րդ րոպեին հեղինակել է Իսմայել Բենասերը:
Խաղավարտին «Միլանը» քիչ էր մնացել բաց թողեր հաղթանակը, բայց հաշիվը մնաց անփոփոխ:
«Միլանը» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 66 միավոր: «Կալյարին» 17-րդ տեղում է՝ 25 միավորով:
Տուրի մյուս խաղերում «Ինտերը» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը «Ֆիորենտինայի» հետ, «Նապոլին» 2-1 հաշվով հաղթել է «Ուդինեզեին», իսկ «Ջենոան» 10 հոգով հաղթել է «Տորինոյին»՝ 1-0: