Ա Սերիայի 30-րդ տուրում «Ինտերն» ընդունել էր «Ֆիորենտինային» ու ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց հանդիպումը։
Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 50-րդ րոպեին, «Ֆիորենտինայի» կազմում հաշիվը բացեց Տոռեյրան։ Բայց ընդամենը 5 րոպե անց Դյումֆրիսը հավասարեցրեց հաշիվը։
Խաղի ընթացքում գոլեր այլևս չարձանագրվեցին։
Այս խաղից հետո «Ինտերը» 60 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Ֆիորենտինան» 47 միավորով՝ 8-րդ։