«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, 29-ամյա խաղացողը չորս մրցաշրջանի համար պայմանագիր է համաձայնեցրել իտալական գրանդի հետ:
Ամռանը գերմանացին կդառնա ազատ գործակալ, ուստի թուրինյան ակումբը նրան ձեռք կբերի անվճար։
Ռուդիգերը Սերիա Ա-ում խաղալու փորձ ունի. 2015-ից 2017 թվականներին նա հանդես է եկել «Ռոմայում»: 2017 թվականի հուլիսին «Չելսին» նրան գնեց մոտ 34 միլիոն ֆունտով: