Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Բուլիկինը խոսել է «Կրասնոդարի» ֆինանսական խնդիրների մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի ֆուտբոլիստները պայմանավորվել են 2-3 անգամ կրճատել աշխատավարձերը։
— Մենք լիովին չգիտենք, թե ինչպիսին է «Կրասնոդարի» ֆինանսական վիճակը, և ինչպես կզարգանա իրավիճակը։ Գիտեմ, որ ֆուտբոլիստները կարող են մի երկու ամիս դիմանալ, քանի որ բոլորն էլ լավ աշխատավարձ ունեն։ Կարծում եմ՝ խնայողություններ կան, և բոլոր տղաները ցանկանում են ֆուտբոլ խաղալ։
Եթե այս իրավիճակը երկարաձգվի, ուրեմն խնդիր կլինի, բայց առայժմ գլխավոր խնդիրը ակումբից հեռացած լեգեոներներն են։ Հիմա պետք է նորից խաղային կապեր հաստատեն, բայց ինչպես ցույց տվեց «Սպարտակի» հետ վերջին հանդիպումը, դա չի խանգարում «Կրասնոդարին» լավ հանդես գալ առաջնությունում։ Որևէ խնդիր չեմ տեսնում նրանում, որ ֆինանսական դժվարություններ կան։
-Ասում են, որ եթե իրավիճակը չբարելավվի, ակումբը կարող է չավարտել մրցաշրջանը։ Հավատո՞ւմ եք դրան։
-Ես դրան չեմ հավատում։ Գալիցկին չի լքի իր ակումբը և անպայման ինչ-որ բան կանի։ Նա լավ գործարար է և գիտի, թե ինչպես գումար աշխատել։ Հաշվի առնելով, որ Գալիցկին իր հոգին ներդրել է «Կրասնոդարում», նա պարզապես չի հեռանա ակումբից,- Բուլիկինի խոսքերն է մեջբերել RB Sport-ը։