Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրապարակել է 33 ֆուտբոլիստներից կազմված ցուցակը, որոնք հրավիրվել են ազգային հավաքական՝ նախապատրաստվելու 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին։
Խաղը կկայանա մարտի 24-ին Պալերմոյում։ Հաղթանակի դեպքում փլեյ-օֆֆի եզրափակչում իտալացիները մարտի 29-ին կխաղան Պորտուգալիա — Թուրքիա հանդիպման հաղթողի հետ։