Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Վեստ Արմենիա» ակումբը փետրվարի 6-ին կմեկնի Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ 14-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հավաքի շրջանակում Արմեն Շահգելդյանի սաները 4 ստուգողական հանդիպում կանցկացնեն.
«Փետրվարի 9-ին կհանդիպենք Ռումինիայի 2-րդ լիգան ներկայացնող ՖԱ Մետալոգլոբուսի հետ։ Մյուս հանդիպումների մասին կտեղեկացնենք ավելի ուշ», -ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` «Վեստ Արմենիան» աշնանային հատվածից հետո գլխավորում է Հայաստանի Առաջօին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը`17 խաղից հետո վաստակելով 46 միավոր: