Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և բրազիլացի Նեյմարը այսօր նշում են ծննդյան տարեդարձերը։ Ռոնալդուն դառնում է 35 տարեկան, իսկ Նեյմարը՝ 28։
Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի: Նա ծնվել է Սանտու Անտոնիուում (Մադեյրա): Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է «Սպորտինգում», «Մանչեսթր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում», իսկ այժմ հանդես է գալիս «Յուվենտուսում»։
Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիորը ծնվել է Սան Պաուլոյում։ Իր Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է «Սանթոսում», «Բարսելոնայում», իսկ այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ում։