Էրիկ Բուտհեյմը խոստովանել է, որ խորհրդակցել է Էրլինգ Հոլանդի հետ «Կրասնոդար» տեղափոխվելու վերաբերյալ։
Նորվեգացի հարձակվողը ռուսական ակումբ է տեղափոխվել դեկտեմբերին «Բոդո-Գլիմտից»։
«Կրասնոդարի» հետ պայմանագիրը ստորագրելուց 4-5 օր առաջ նրա հետ էի Գերմանիայում։ Ես խորհրդակցել եմ Էրլինգի և նրա հոր, իմ գործակալի և, իհարկե, ընտանիքիս հետ։ Բոլորը սատարեցին իմ ընտրությանը։ Կարծում եմ՝ նրանք ուրախ են ինձ համար։
Հոլանդն ասաց. «Եթե համոզված ես, համաձայնիր։ Այս ակումբը քեզ համար է: Սա մեծ քայլ է Նորվեգիայից հետո»։ Նա նաև վստահ է, որ «Կրասնոդարում» կկարողանամ զարգանալ որպես խաղացող։ Հուսով եմ՝ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նա է ասում»,- մեջբերում է Բուտհեյմին Sport24-ը: