Այսօր՝ փետրվարի 15-ին, Պեկինի ՕԽ-ում գեղասահորդուհիները ելույթ են ունեցել կարճ ծրագրում։
Հաղթող է ճանաչվել 15-ամյա ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևան՝ վաստակելով 82,16 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է 17-ամյա ռուս Աննա Շչերբակովան՝ 80,20 միավորով, իսկ երրորդ տեղում հայտնվել է 21-ամյա ճապոնուհի Կաորի Սակամոտոն՝ 79,84 միավորով։
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին, ռուսական հակադոպինգային գործակալությունը ժամանակավորապես հեռացրեց Վալիևային, սակայն փետրվարի 9-ին չեղարկեց այդ որոշումը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (ՎԱԴԱ) բողոքարկեցին այս որոշումը CAS-ի՝ Պեկինում տեղակայված հատուկ բաժանմունքում: CAS-ը որոշում կայացրեց հօգուտ Վալիևայի: