Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա Ապարանի, Ծաղկաձորի և Վանաձորի առաջատար պատանի մարզիկներին ապահովել է նոր մարզագույքով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
«Այսուհետ Ապարանի, Ծաղկաձորի և Վանաձորի առաջատար պատանի մարզիկները կմարզվեն և կմրցեն աշխարհահռչակ HEAD ապրանքանիշի ժամանակակից լեռնադահուկային մարզագույքով»,- գրել է Սարգսյանը:
Ֆեդերացիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ: