Հայաստանի դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը երեկ՝ հունվարի 31-ին, մեկնել են Պեկին՝ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նրանց այնհուետև կմիանան մեր մյուս ներկայացուցիչները՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը: Ի դեպ, մեր պարային զույգը մրցավայր կմեկնի Կանադայից:
Պեկինի ձմեռային խաղերը կմեկնարկեն փետրվարի 4-ին: