«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 26-ամյա բելգիացի պաշտպան Տիբո Լեսկուան: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Լեսկուան հանդես է եկել հոլանդական «Ալմերե Սիթի» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 40 խաղ և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։
Լեսկուան հանդես է եկել նաև բելգիական «Վիրտոն» ֆուտբոլային ակումբում, որտեղ 88 խաղում 2 գոլի հեղինակ է դարձել և Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» ֆուտբոլային ակումբում` 23 խաղում դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։
Մասնակցել է Եվրոպայի Լիգայի 2019/20 թվականի խաղարկության խմբային փուլի 5 խաղի։