ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվում է «Փյունիկի» ուսումնամարզական հավաքը։
Հավաքի շրջանակում երևանյան թիմն այսօր՝ հունվարի 26-ին, ընկերական խաղ է անցկացրել «Ուրալի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
«Փյունիկից» գոլի հեղինակ է դարձել Հովհաննես Հարությունյանը, ապա մրցակցի կազմում Ռաֆալ Ավգուստինյակը հավասարեցրել է հաշիվը։