«Նոայի» մամուլի ծառայությունը տեղեկացրել է երևանյան ակումբի և իսպանական «Սելտայի» համագործակցության մասին։
«Օրերս հյուրընկալել ենք իսպանական ակումբի ներկայացուցիչներին՝ «Սելտա» ակադեմիայի միջազգային կապերի համակարգող Մարկոս Ալոնսոյին և նրա գործընկեր, ակադեմիայի ներկայացուցիչ Դիեգո Սալգադոյին:
Նրանք մեր մասնագետների հետ կկիսվեն իրենց փորձով և կօգնեն «Նոա» ակադեմիայի հետագա զարգացման համար հայեցակարգ մշակելու գործընթացին:
Այցի ընթացքում մասնագետները ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, անցկացրել են մարզումներ, ինչպես նաև սեմինարներ մարզչական շտաբի հետ:
«Նոան» կարևորում է Հայաստանում ֆուտբոլի մասսայկանացմանը նպաստելուն ուղղված ցանկացած ջանք և հուսով է, որ «Սելտայի» հետ համագորակցությունը կօգնի ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխանող ակադեմիա:
Այցը կրում էր ծանոթագրական բնույթ, համագուծակցության հետագա մանրամասները կհայտարարենք ավելի ուշ»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ: