Ֆրանսիական «Լիլի» 20-ամյա կիսապաշտպան Բուբակարի Սումարեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մերժել է «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի», «Չելսիի», «Նյուքասլի», Դորտմունդի «Բորուսիայի» և «Վուլվերհեմփթոնի» առաջարկները:
Անձամբ Սումարեն արդեն հայտարարել է, որ ցանկանում է մեկ ամբողջական մրցաշրջան անցկացնել Ֆրանսիայում, և դրանից հետո միայն տեղափոխվել այլ առաջնություն:
Ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում Սումարեին ձեռք բերելու ամենամեծ ջանքերը գործադրել է «Նյուքասլը»: Անգլիական թիմի ֆրանսիացի ֆուտբոլիստներ Ալան Սեն-Մաքսիմենն ու Ֆլորիան Լեժենը Սումարեին փորձել են համոզել տեղափոխվել իրենց ակումբ ու նույնիսկ FaceTime-ով նրա համար վիրտուալ տուր են կազմակերպել «Նյուքասլի» բազայով, սակայն «Լիլի» ֆուտբոլիստը չի մտափոխվել ու որոշել է չլքել Ֆրանսիան այս ձմեռ:
Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Բուբակարի Սումարեն «Լիլի» կազմում 19 հանդիպման է մասնակցել ու երկու անգամ հեռացվել է դաշտից: