TAG Heuer-ի հետ պոդքասթում Սերխիո Պերեսը խոստովանել է, որ «Ռեդ Բուլում» առաջին մրցաշրջանը նրա համար հեշտ չէր, բայց հետաքրքիր …
Սերխիո Պերես. «Մրցաշրջանը շատ բարդ էր: Ես չունեի այն նախապատրաստական ժամանակը, որը դուք սովորաբար ունենում եք, եթե ձեր մեքենան մրցունակ է, բայց բավականաչափ արագ չէ տիտղոսի համար պայքարելու համար: Անմիջապես ստիպված էի թիմի հետ պայքարել Կոնստրուկտորների գավաթի համար:
Շատ դժվար էր։ Ես պետք է շատ բան սովորեի, աշխատեի ավելի ինտենսիվ, քան երբևէ նախկինում, արագ հարմարվեի թիմին, մեքենային, ինժեներներին: Մենք արեցինք առավելագույնը։
Մեր մարզաձեւը յուրահատուկ է նրանով, որ ամեն տարի մեզ նոր մարտահրավեր է սպասում, որը երբեք չի կրկնվի։ Ես տասնմեկ տարի է, ինչ մրցում եմ Ֆորմուլա 1-ում և դեռ նոր բան եմ սովորում: Այս մարզաձևն անընդհատ զարգանում է:
Սովորելու նոր մարտահրավերներ միշտ կան, բոլիդը վարելու և աշխատելու նոր մեթոդներ: Մեզ մոտ չի պատահում, որ մի օր դու ինչ-որ բան սովորես, իսկ հետո ուղղակի օգտագործես այդ փորձը: Ահա թե ինչու ես շատ եմ սիրում Ֆորմուլա 1-ը, այն չի կարող ձանձրացնել, քանի որ անընդհատ փոխվում է»,-ասել է նա։