Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը խաղում է Լիխտենշտեյնի ընտրանու հետ։
Առաջին խաղակեսից հետո մեր տղաները հաղթում են 1-0 հաշվով։ 19-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Տիգրան Բարսեղյանը։ Այս գոլը 5-րդն էր Տիգրանի համար հավաքականի կազմում։
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: