Բրիտանացի ավտոարշավորդ Նիկոլաս Հեմիլթոնը՝ Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի եղբայրը, կիսվել է իր էմոցիաներով մրցաշրջանի ավարտին:
«Իսկական չեմպիոն!
FIA-ն խախտեց իր կանոնները, և դա ամոթ է ողջ ավտոսպորտի համար։ Այնուամենայնիվ, չնայած անարդարությանը, Հեմիլթոններն արժանապատվորեն ընդունեցին պարտությունը։
Հայրս շնորհավորեց Մաքսին և նրա հորը` Ջոսին։ Մարդիկ կարող են ասել այն, ինչ ուզում են, բայց հայրս հասկացրեց, որ քննադատողները սխալ էին և ցույց տվեց, թե ովքեր են Հեմիլթոնները: Սպասումները գերազանցելը մեր ԴՆԹ-ում է, ինչը Լյուիսն անընդհատ ապացուցում է: Նա իսկապես պրոֆեսիոնալ և արժանապատվորեն ընդունեց պարտությունը, թեև մենք բոլորս գիտենք, որ Ֆորմուլա 1-ը, որին նա այդքան շատ բան տվեց` իրեն հուսախաբ արեց ։
Շնորհավորում եմ Մաքսին, նա ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց»,- գրել է Նիկոլասն իր սոցցանցում: