Մերսեդեսի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը շնորհավորել է նիդեռլանդացի Մաքս Ֆերստապենին՝ Ֆորմուլա 1-ի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։
«Առաջին հերթին շնորհավորում եմ Մաքսին և նրա թիմին: Կարծում եմ՝ այս տարի մենք զարմանալի աշխատանք ենք կատարել։
Մենք լավագույնս արեցինք մրցաշրջանի այս վերջին հատվածում և երբեք չհանձնվեցինք, դա ամենակարևորն է»,- ասել է Հեմիլթոնը մրցավազքից հետո տված հարցազրույցում, որը մեջբերում է Sky Sports-ը:
Կիրակի օրը Ֆերստապենը հաղթել է Աբու Դաբիի Գրան պրիում և իր կարիերայում առաջին անգամ դարձել Ֆորմուլա 1-ի չեմպիոն։