Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը կիսվել է իր տպավորություններով՝ առաջին անգամ Ֆորմուլա 1-ի չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Նիդռլանդացին Աբու Դաբիի Գրան պրիում զբաղեցրել է առաջին տեղը՝ առաջ անցնելով Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնից:
«Դա անհավանական է: Ողջ մրցավազքի ընթացքում ես շարունակեցի պայքարել, և վերջին շրջանում հնարավորություն տրվեց, դա զարմանալի է: Չգիտեմ ինչ ասել. իմ թիմը և Honda-ն արժանի են դրան:
Ի վերջո, մի փոքր բախտս բերեց: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չեկոյին [Սերխիո Պերեսին]՝ փայլուն գործընկերոջս։
Իմ թիմը գիտի, որ ես սիրում եմ նրանց։ Հուսանք, որ մենք կարող ենք դա կրկնել 10-15 տարի միասին: Ես ոչինչ չեմ ուզում փոխել։ Ես ուզում եմ ցմահ մնալ այստեղ, եթե նրանք դեմ չեն։
Ես այնքան ուրախ եմ. երբ մենք համախմբվեցինք, մեր խնդիրն էր հաղթել առաջնությունը, և այժմ մենք հասել ենք դրան»,- մեջբերում է Ֆերստապեն BBC-ն։