Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբը, հաղորդում է Calciomercato-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ աստղային իսպանացու նման որոշման պատճառը խաղային պրակտիկայի պակասն է։ 27-ամյա ֆուտբոլիստը մտավախություն ունի, որ իրեն չեն ընդգրկի Եվրո-2020-ի հայտացուցակում:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մադրիդյան ակումբում խաղացել է ընդամենը 3 խաղ ՝ խաղադաշտում անցկացնելով 104 րոպե։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 մլն եվրո