Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Պորտուին»: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ալկանտարան ու Սալահը:
Խմբի մյուս խաղում «Ատլետիկոն» Մադրիդում 0:1 հաշվով պարտվեց «Միլանին»: Հյուրերի կազմում հաղթական գոլը խփեց Ժունիոր Մեսիասը:
Վերջին տուրից առաջ խմբի առաջատարը «Լիվերպուլն» է 15 միավորով: «Պորտուն» 5 միավորով 2-րդն է, «Միլան» 4 միավորով 3-րդը: «Ատլետիկոն» նույնքան միավորով վերջին տեղում է: