Աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն Քաթարի Գրան-Պրիում եզրագիծը հատեց 3-րդը:
Սա իսպանացու կարիերայի 98-րդ պատվո հարթակն էր: Վերջին անգամ Ալոնսոն Գրան-Պրիում մրցանակային տեղ էր զբաղեցրել Հունգարիայում 2014 թվականին: Այն ժամանակ «Ֆերարիի» ղեկին Ալոնսոն դարձել էր 2-րդը: Այդ օրվանից անցել է 7 տարի, 3 ամիս և 25 օր:
Այս ընթացքում 40-ամյա մրցարշավորդը հասցրել հանդես գալ «Մակլարենում», «Ռենոյում», ինչպես նաև հայտարարել կարիերան ավարտելու, ապա վերադարձի մասին: