Ավարտվեց Ֆորմուլա 1-ի այս տարվա 20-րդ Գրան-Պրին: Քաթարի ավտոճանապարհին սպասվածի պես արագ գտնվեց Մերսեդեսը:
Հեմիլթոնը շաբաթ օրը ամենաարագն էր որակավորման ժամանակ: Ֆերստապենը` 2-րդը, Բոտասը` 3-րդը:
Մինչ կիրակի օրը մրցավազքի սկսվելը, Ֆերստապենը և Բոտասը տուգանքներ ստացան և մեկնարկային գծում կորցրին համապատասխանաբար 5 և 3 հորիզոնական: Դեպքերի այսպիսի դասավորությունը թույլ տվեց 7-ակի չեմպիոն Հեմիլթոնին հանգիստ հաղթանակ տանալ: Չնայած տուգանքին` անհատական հաշվարկում առաջատար Ֆերստապենը, եզրագիծը հատեց երկրորդը: 3-րդ հոիզոնականը նվաճեց իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն: 2014-ից ի վեր սա նրա առաջին մրցանակային պատվոհարթակն էր:
Անհատական հաշվարկում Հեմիլթոնը միավորների տարբերությունը Ֆերստապենից կրճատեց` հասցնելով 8-ի:
Թիմային հաշվարկում առաջինը շարունակում է մնալ «Մերսեդսը», սակայն նրանց ընդամենը 5 միավորով է զիջում «Ռեդ Բուլը»:
Այս մրցաշրջանի ավարտին մնացել է 2 Գրան-Պրի: