Ուկրաինահայ բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է թեթևագույն քաշային կարգում (50,8 կգ) WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը։
Կիևում կայացած մենամարտում 34-ամյա մարզիկը նոկաուտով հաղթել է Պանամայի ներկայացուցիչ Լուիս Կոնսեփսյոնին։ 5-րդ ռաունդում Դալաքյանը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, իսկ 9-րդ ռաունդում մրցավարը տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհել է Դալաքյանին:
Դալաքյանը 5-րդ անգամ պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը։ Արտյոմն իր կարիերայի ընթացքում տարել է 21 հաղթանակ, 15-ը՝ նոկաուտով, և ոչ մի պարտություն չունի իր ակտիվում։
Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Արտյոմ Դալաքյանին պարգևատրել է «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով: