«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին կարիերան կարող է շարունակել MLS-ում։
Ինչպես հայտնում է AS-ը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Դևիդ Բեքհեմի ակումբը՝ «Ինտեր Մայամին», սակայն ինքը՝ Կավանին ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»։
Կավանիին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ ֆուտբոլիստը բավականին շահավետ առաջարկ է ստացել «Ինտեր Մայամիից», որը այս տարի առաջին անգամ է մասնացելու է MLS-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Պարի Սեն Ժերմենը» մերժել է «Աթլետիկոյի» հերթական առաջարկը Էդինսոն Կավանիի տրանսֆերը գնելու համար։