«Բենֆիկան» հետաքրքրված է ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Record-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Կավանին հեռացել էր ՊՍԺ-ից ու ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերել: Մադրիդի «Ատլետիկոն» ու Լոնդոնի «Չելսին» հրաժարվել են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կավանիին ձեռք բերելու մտքից:
Հաղորդվում էր, որ Կավանին առաջարկ է ստացել նաև «Ռոմայից»: