Շաբաթ օրը ՝ հունիսի 25-ին, կայացան Պորտուգալիայի առաջնության եզրափակիչ տուրի մի քանի հանդիպումներ:
«Պորտուն», որը վաղաժամ ապահովել էր իր չեմպիոնությունը, 1-2 հաշվով զիջեց «Բրագային»: Հյուրերից գոլով աչքի ընկավ Անդրես Ուրիբեն, տանտերերից՝ Ռիկարդո Հորտան և Ֆրանսերժիոն:
Տուրի մյուս խաղում «Բենֆիկան» 2-1 հաշվով հաղթեց «Սպորտինգին»:
Այսպիսով, «Բրագան» կարողացավ դառնալ Պորտուգալիայի 2019/20 մրցաշրջանի բրոնզե մեդալակիր՝ լրացուցիչ ցուցանիշների մրցաշարային աղյուսակում շրջանցելով «Սպորտինգին»: Երկու ակումբները հաջորդ մրցաշրջանում կխաղան Եվրոպայի լիգայում:
Բրագա—Պորտու
Բենֆիկա-Սպորտինգ
«Բենֆիկան», որը 5 միավորով զիջում է «Պորտուին», հանդես կգա Չեմպիոնների լիգայում՝ 2020/21 մրցաշրջանում: