Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում պորտուգալական «Բրագան» սեփական հարկի տակ ընդունել էր իսպանական «Բետիսին»։ Թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով՝ այդպես էլ չպարզելով հաղթողին:
Հանդիպման մեկնարկում Ֆլորիան Գրիլիչի դիպուկ հարվածի շնորհիվ դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը. 11-մետրանոց նշանակետից անվրեպ գտնվեց Կուչոն։
Այսպիսով, երկխաղյա դիմակայության ելքը կվճռվի պատասխան խաղում, որը կկայանա ուղիղ մեկ շաբաթ անց՝ ապրիլի 16-ին, Սևիլիայում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































