Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հաջորդ ամառ հնարավոր է հեռանա ակումբից։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը՝ հղում կատարելով Calciomercato-ին։
Իսպանացի ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր ներկայիս կարգավիճակից։ Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն խաղադաշտում ընդամենը 104 րոպե է անցկացրել։ Ճիշտ է, 27-ամյա ֆուտբոլիստը որոշակի ժամանակահատված դուրս էր մնացել շարքից վնասվածքի պատճառով։
Հաղորդվում է, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»։
Իսկոն հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2013 թվականից։ Անցկացրած 187 խաղերում նա 35 գոլ է խփել։