Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է այս տարվա լավագույն փլեյմեյքերի հավակնորդների ցուցակը։
Ամենամեծ ներկայացուցչությունը ստացել են անգլիական ակումբների ֆուտբոլիստները՝ յոթ խաղացող, որոնցից երեքը ներկայացնում են «Մանչեսթեր Սիթին»։
Հավակնորդների ցուցակը՝
Ֆիլ Ֆոդեն, Կևին Դե Բրույնե, Ռիյադ Մարես (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի», Բրունո Ֆերնանդեշ (Մանչեսթեր Յունայթեդ), Պեդրի (Բարսելոնա), Լիոնել Մեսսի (Բարսելոնա/ՊՍԺ), Սերխիո Օլիվեյրա (Պորտու), Ժորժինյո, Մեյսոն Մաունթ (երկուսն էլ՝ Չելսի), Տակեֆուսա Կուբո (Մալյորկա/Ռեալ), Թոմաս Մյուլեր (Բավարիա), Լուկա Մոդրիչ (Ռեալ), Պյեր-Էմիլ Հեյբյերգ (Տոտենհեմ), Նիկոլո Բարելլա (Ինտեր), Ջովանի Ռեյնա (Բորուսիա Դորտմունդ)։
Անցյալ տարի անվանակարգում հաղթող էր ճանաչվել Կևին Դե Բրույնեն։ Այս տարվա հաղթողի անունը հայտնի կդառնա նոյեմբերին։