Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ուզում է դառնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի գործակալը։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախկին ֆուտբոլիստն ամռանը Footwork Management Limited անունով գործակալություն է ձեռք բերել, որի տնօրենները հենց ինքը՝ Բեքհեմը, նրա մտերիմ ընկեր Դեյվ Գարդներն ու փիարի ոլորտում փորձ ունեցող Նիկոլա Հաուսոնն են։
Բեքհեմն ուզում է, որ նրա առաջին հաճախորդը դառնա Կիլիան Մբապեն։ Անգլիացին կարծում է, որ Մբապեի հետ համագործակցությունը լավ եկամուտ կբերի ընկերությանը, քանի որ ֆրանսիացու ապագան ՊՍԺ-ում դեռ անորոշ է։ Բեքհեմը պլանավորում է ֆրանսիացի հարձակվողի ծառայություններն առաջարկել «Ռեալին» ու «Մանչեսթեր Սիթիին»։