Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Փարիզի Մասթերսի եզրափակչում 3:6, 6:4, 6:3 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Մեդվեդևին։
Խաղը 2 ժամ 16 րոպե է տևել։ Ջոկովիչը 6 էյս է կատարել, թույլ է տվել 2 կրկնակի սխալ և 6 հնարավոր բրեյք-փոինթներից իրացրել է 5-ը։ Մեդվեդևի ակտիվում 7 էյս կա, 3 կրկնակի սխալ և 3 բրեյք՝ 10 հնարավորից։
Թենիսիստների միջև անձնական դիմակայության հաշիվը 6-4 է՝ հօգուտ Ջոկովիչի։ Վերջին անգամ նրանք հանդիպել էին ԱՄՆ-ի Բաց առաջնության 2021 թվականի եզրափակչում․ այդ ժամանակ երեք սեթում ռուս թենիսիստը վստահ հաղթանակ էր տարել։
2020 թվականին հենց Մեդվեդևն էր հաղթել Փարիզի Մասթերսում։
























































