Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 13-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Նոային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։ Հանդիպման միակ գնդակը երկրորդ կեսի մեկնարկում հեղինակել է տանտերերի պորտուգալացի պաշտպան Ուգո Ֆիլիպե Ֆիրմինոն՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկն» իր միավորների թիվը հասցրել է 27-ի և շարունակում է ՀՊլ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնել։ «Նոան», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 18 միավորով գտնվում է 5-րդ տեղում։
13-րդ տուրի ևս մեկ հանդիպում կկայանա վաղը՝ նոյեմբերի 6-ին։ «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում կընդունի «Նորավանքին»։ Խաղը կմեկնարկի ժամը 16։00-ին։
13-րդ տուրի վերջին երկու հանդիպումները կկայանան նոյեմբերի 7-ին և 8-ին։ «Արարատը» սեփական հարկի տակ կընդունի «Սևանին», իսկ «Ալաշկերտը»՝ «Ուրարտուին»։