Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչի համար պայքարում պարտվել էր Թայլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանին՝ նկատելի առավելություն ունենալով մրցակցի նկատմամբ։ Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին Բաչկովին, բայց երկրորդ ռաունդում մրցավարները միաձայն առավելություն տվեցին թայլանդցի բռնցքամարտիկին, իսկ 3-րդ ռաունդում վճռորոշ եղավ կողային մրցավարներից մեկի որոշումը, ինչի արդյունքում 3:2 հաշվով հաղթանակը շնորհվեց Թայլանդի ներկայացուցչին:
Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան, Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը, հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Արդյունքում, մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո, արդարությունը վերականգնվել է ու 1/4 եզրափակիչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:
«Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ մեր մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշա հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը:
Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան, Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու 1/4 եզրափակիչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:
Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է և հաղթանակը վերադրձվում է մեզ: Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ երևույթ է հայկական բռնքամարտի պատմության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։