Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Բելգիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, «մեղուների» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստին բաց թողնել նվազագույնը 40 միլիոն եվրոյի դիմաց։ Ազարի պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ լրանում է 2024 թվականին։
Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 30 միլիոն եվրո։ Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր անգլիական «Լեսթերը»։