Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Էլչեի» դեմ խաղից առաջ, որը կկայանա հոկտեմբերի 30-ին, պատմել է հարձակվող Էդեն Ազարի խաղի մասին.
«Արդյոք ես բաց կթողնե՞ի Ազարի չափ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստին. իմ մարզչական կարիերայի ընթացքում ես երբեք չեմ ստիպել խաղացողին մնալ ակումբում,եթե նա ցանկանում է հեռանալ:Եթե ֆուտբոլիստը ցանկանում է դուրս գալ խաղադաշտ, ապա նա դա անում է: Դրանում կասկած չկա:
Մենք պատրաստվում ենք «Էլչեի» դեմ խաղին՝ իմանալով, որ ֆիզիկական կողմը վճռորոշ չի լինի: Մենք ցանկանում ամեն ինչ ճիշտ անել՝ տեխնիկական և մարտավարական առումներով: Ինչ վերաբերում է իսպանական մրցավարության մակարդակին, ապա ես կարող եմ ասել, որ իսպանացի մրցավարներն ավելի վատն են, քան մյուս լիգաների մրցավարները»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն: