Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, անգլիական «Նյուքասլը», հարուստ սեփականատերերի ակումբ դառնալուց հետո, սկսել է հետաքրքրվել աստղային ֆուտբոլիստների տրանսֆերներով:
Անգլիական ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Ազարը մասնակցել է 8 հանդիպման ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:
Անգլիական ակումբը նաև նոր գլխավոր մարզչի ակտիվ փնտրտուքների մեջ է: