Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Ճապոնիայում ընթացող աշխարհի առաջնությունում չի կարողացել դուրս գալ նժույգ թափեր վարժության եզրափակիչ, բայց պահեստայինների թվում է:
Մեր անվանի մարզիկը գրավել է 10-րդ հորիզոնականը՝ վաստակած 14,666 միավորով: Առաջին 8 հորիզոնականները զբաղեցրած մարզիկները դուրս են եկել եզրափակիչ, իսկ 9-11-րդ տեղերը գրավածները հանդիսանում են եզրափակչի պահեստայիններ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը գրավել է 80-րդ տեղը: Նա վաստակել է 11.600 միավոր:
Հայաստանը Ճապոնիա էր մեկնել 3 մարզիկով, սակայն Վահագն Դավթյանը, կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պպատճառով ստիպված է բաց թողնել աշխարհի առաջնությունը: