Մի քանի օր առաջ ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը՝ Վանդա Նարան, վիճել է ամուսնու հետ, երեխաներին վերցրել և մեկնել է Իտալիա: Ֆուտբոլիստը ստիպված է եղել բաց թողնել մարզումները, որպեսզի հաշտվի կնոջ հետ։
Վիճաբանության հիմնական պատճառներից մեկը կարող է լինել այն, որ արգենտինացին ճնշում է գործադրել իր կնոջ վրա՝ հունվարին ընդունելու «Նյուքասլի» առաջարկը, ինչը բնավ չի մտնում Վանդայի ծրագրերի մեջ, ով, իր հերթին, ցանկանում է վերադառնալ Իտալիա, հայտնում է Todofichajes-ը: Հիշեցնենք, որ Վանդնա նաև Իկարդիի գործակալն է։
Ֆուտբոլիստը ընտանեկան պատճառներով չի մարզվել ՊՍԺ-ի հետ, մեկնել է Միլան՝ կնոջ հետ հաշտվելու մտադրությամբ: Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրների, Վանդա Նարան ցանկանում էր, որ ֆուտբոլիստը խաղա միայն Իտալիայում և, հնարավորության դեպքում, Միլանում կամ Յուվենտուսում: Իկարդին այժմ պետք է որոշի՝ ընդունել «Նյուքասլի» շռայլ առաջարկը, թե՞ ընտանիքի հետ վերադառնալ Իտալիա:
ՊՍԺ-ն կնպաստի Իկարդիի հեռանալուն, քանի որ արգենտինացին ներառված չէ ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերում:
Հիշեցնենք, ավելի վաղ Վանդա Նարան հայտարարել է ֆուտբոլիստի դավաճանության մասին: Մանրամասներն՝ այստեղ։