ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը և գործակալ Վանդա Նարան հայտարարել է ֆուտբոլիստի դավաճանության մասին:
«Դու կործանեցիր ևս մեկ ընտանիք», — գրել է Նարան Instagram-ի սթորիսում: Ավելի ուշ նա իր պրոֆիլից ջնջել է նաև ամուսնու հետ բոլոր լուսանկարները:
Զույգն ամուսնացել է 2014 թվականի մայիսին: Նրանք ունեն երկու դուստր:
Մինչ Իկարդիի հետ հարաբերությունները, Վանդան ամուսնացած էր նրա ընկերոջ՝ «Բարսելոնայի» նախկին խաղացող Մաքսի Լոպեսի հետ, որից նա երեք որդի ունի: