Մենխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մաթիաս Գինտերը կարող է տեղափոխվել Իսպանիա: Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մոտավորապես 27 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, մադրիդյան ակումբը կարող է անվճար ստանալ Գինտերին, քանի որ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: