Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, գլխուղեղի վնասվածք ստանալուց գրեթե ութ տարի անց, չի կարողանում շփվել մարդկանց հետ: Այս մասին La Gazzetta Dello Sport-ին ասել է Ferrari ընկերության հիմնադրի որդին՝ Պիերո Ֆերարին:
«Ցավում եմ, որ Շումախերի մասին խոսում են այնպես, կարծես նա մահացել է:
Մայքլը չի մահացել, նա մեզ հետ է, պարզապես չի կարող շփվել», — ասել է նա:
«Ես հաճույք ստացա հյուրընկալել Շումախերին իմ տանը և նրա հետ մեկ շիշ կարմիր գինի խմել: Նա սիրում էր մտերմության և հանգստության նման պահերը», — իր հիշողություններով կիսվել է Պիերո Ֆերարին: