Հոկտեմբերի 2-ին 44-օրյա պատերազմում կյանքը հայրենիքին զոհաբերած Հերոս Դավիթ Բաբայանի մահվան տարելիցն է։
Այդ օրը ժամը 12։30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում կմատուցվի պատարագ Դավիթի հոգու հանգստության համար, իսկ 13:30 կլինենք նրա ընկերներն ու բարեկամները կլինեն Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու անմահացած հերոսին։
Հիշեցնենք, որ Բաբայան Դավիթը ծնվել է 1998թ. թվականի մարտի 30-ին Երևանում։ Հոկտեմբերի 2- ին առաջնագծում մարտական օգնության ժամանակ ԱԹՍ- ի հարվածից անմահացել է՝ մեծ ֆուտբոլ խաղալու երազանքը թողնելով մարտի դաշտում։ Դավիթին գտել են 9 ամիս անց։ Հուղարկավորվել է 2021 թ. հուլիսի 19- ին Եռաբլուրում։