«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը իր 400 -րդ խաղն անցկացրեց ակումբի կազմում: Նրա համար հոբելյանական հանդիպումը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Պորտուի» դեմ էր (5:1):
«Ես փորձում եմ ամեն ինչ տալ «Լիվերպուլին»: Ինձ համար մեծ պատիվ է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ կրել այս ակումբի մարզաշապիկը: Ինձ այստեղ ոչինչ չի երաշխավորվում: 400 հանդիպում լավ նվաճում է, բայց ես չեմ պատրաստվում դրանով կանգ առնել»,-Հենդերսոնի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշոնական կայքը: