VBET ՀՊԼ 7-րդ տուրի շրջանակում այսօր «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորավանքին»։
Այս խաղում գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Այս խաղից հետո տանտերերը 2 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ հյուրերը 5 միավորով 7-րդն են։
Նշենք, որ այսօրվա խաղը առաջին էր 7-րդ տուրի հանդիպումներից, իսկ վաղը՝ սեպտեմբերի 21-ին, ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կընդունի «Արարատին»։ Հանդիպման մեկնարկը՝ 16։00-ին։