Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Վերոնային»:
Հռոմյան թիմի կազմում 36-րդ րոպեին հաշիվը բացեց Պելեգրինին: Երկրորդ կեսի սկզբնամասում տանտերերը երկու գոլ խփեցին: 58-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Իլիչը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ 5 րոպե անց տանտերերը ևս մեկ անգամ առաջ անցան հաշվի մեջ:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի կազմում խաղադաշտ դուրս եկավ 66-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ռոման» 9 միավորով 4-րդն է: