VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում «Վանը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ավարտեց «Սևանի» հետ խաղի հիմնական ժամանակը։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Էրնիստ Բատիրկանովը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկան Բաբու Չամը և Կլաուդիր Մարինին։ Վերջինս իր թիմին պարտությունից փրկեց 93–րդ րոպեին ու խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ գոլեր չգրանցվեցին։
11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ էին «Վանի» ֆուտբոլիստները։ Չարենցավանի թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ փուլի ուղեգիր էին նվաճել նաև «Արարատ-Արմենիան» և «Նորավանքը»։